Հոդված 17
Հոդված 17
Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց կամ այն վավերացնելուց կամ նրան միանալուց ոչ ուշ, քան մեկ տարի հետո յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հաստատի, նշանակի կամ ստեղծի մեկ կամ մի քանի` կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ` ներպետական մակարդակով խոշտանգումների կանխարգելման նպատակով։ Ապակենտրոնացված միավորումների կողմից ստեղծված մեխանիզմները կարող են, սույն Արձանագրության նպատակներից ելնելով, նշանակվել որպես կանխարգելման ազգային մեխանիզմներ, եթե դրանք համապատասխանում են նրա դրույթներին: