Հոդված 19
Հոդված 19
Կանխարգելման ազգային մեխանիզմներին պետք է տրվեն առնվազն հետևյալ լիազորությունները.
ա) պարբերաբար ուսումնասիրել 4-րդ հոդվածում նշված կալանավայրերում գտնվող ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը` նպատակ ունենալով անհրաժեշտության դեպքում ուժեղացնել խոշտանգումներից կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից նրանց պաշտպանությունը.
բ) խորհրդատվություններ տալ համապատասխան մարմիններին` նպատակ ունենալով բարելավել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը ու ազատազրկման պայմանները և կանխարգելել խոշտանգումներն ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը` հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան նորմերը.
գ) ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ գործող կամ նախագծային փուլում գտնվող օրենսդրության վերաբերյալ։