Հոդված 2
Հոդված 2
1. Խոշտանգումների դեմ կոմիտեի` խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտե (այսուհետ` Կանխարգելման ենթակոմիտե) կստեղծվի, և այն կիրականացնի սույն Արձանագրությամբ ամրագրված գործառույթներ։
2. Կանխարգելման ենթակոմիտեն կիրականացնի իր աշխատանքները Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության շրջանակներում և կղեկավարվի նրա նպատակներով ու սկզբունքներով, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության` ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի մասին նորմերով։
3. Կանխարգելման ենթակոմիտեն հավասարապես կղեկավարվի գաղտնիության, անկողմնակալության, անաչառության, համընդհանրության և օբյեկտիվության սկզբունքներով։
4. Կանխարգելման ենթակոմիտեն և Մասնակից պետությունները կհամագործակցեն սույն Արձանագրության իրականացման հարցում։