Հոդված 26
Հոդված 26
1. Գլխավոր ասամբլեայի համապատասխան ընթացակարգի համաձայն` կստեղծվի Հատուկ հիմնադրամ, որը կկառավարվի Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական կանոնակարգերի և կանոնների համաձայն` Մասնակից պետություն կատարած այցելության արդյունքների հիման վրա Կանխարգելման ենթակոմիտեի կողմից տրված խորհրդատվությունների իրականացման, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմների ուսուցման ծրագրերի ֆինանսավորմանը օգնելու նպատակով։
2. Հատուկ հիմնադրամը կարող է ֆինանսավորվել կառավարությունների, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և այլ մասնավոր կամ հանրային միավորների կամավոր մուծումներից։
Մ ա ս VII
Եզրափակիչ դրույթներ