Հոդված 27
Հոդված 27
1. Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության կողմից ստորագրվելու համար։
2. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության կողմից։ Վավերագրերն ի պահ պետք է հանձնվեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
3. Սույն Արձանագրությունը բաց կլինի Կոնվենցիան վավերացրած կամ նրան միացած ցանկացած պետության միանալու համար։
4. Միանալն ուժի մեջ կմտնի միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Արձանագրությունը ստորագրած կամ նրան միացած բոլոր պետություններին կծանուցի յուրաքանչյուր նոր վավերագիր կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ ստանալու մասին։