Հոդված 31
Հոդված 31
Սույն Արձանագրության դրույթները չեն ազդի կալանավայրեր այցելելու համակարգ սահմանող որևէ տարածաշրջանային կոնվենցիայով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների վրա։ Կանխարգելման ենթակոմիտեն և նման տարածաշրջանային կոնվենցիաներով ստեղծված մարմինները խրախուսվում են խորհրդակցել և համագործակցել` կրկնություններից խուսափելու և սույն Արձանագրության նպատակներն արդյունավետ կերպով իրականացնելու նպատակով։