Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

1. Սույն Արձանագրության յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է առաջարկել փոփոխություն և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը, այնուհետև, առաջարկված փոփոխությունը կուղարկի սույն Արձանագրության Մասնակից պետություններին` խնդրելով, որ նրանք իրեն տեղեկացնեն առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկելու նպատակով Մասնակից պետությունների համաժողով հրավիրելուն իրենց հավանության մասին։ Նման հաղորդագրության օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում, Մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդի կողմից նման համաժողովի գումարմանը հավանություն տրվելու դեպքում Գլխավոր քարտուղարը հրավիրում է համաժողովը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովին ներկա և քվեարկությանը մասնակցող Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից ընդունված ցանկացած փոփոխություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից կներկայացվի բոլոր Մասնակից պետությունների ընդունմանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունն ուժի մեջ կմտնի, երբ կընդունվի սույն Արձանագրության Մասնակից պետությունների երկու երրորդի կողմից` իրենց համապատասխան սահմանադրական գործընթացների համաձայն։

3. Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո դրանք պարտադիր կդառնան այն Մասնակից պետությունների համար, որոնք դրանք ընդունել են. մյուս Մասնակից պետությունների համար պարտադիր ուժ կունենան սույն Արձանագրության դրույթները և նրանց կողմից առավել վաղ ընդունված ցանկացած փոփոխությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։