Հոդված 5
Հոդված 5
1. Կանխարգելման ենթակոմիտեն պետք է կազմված լինի տասը անդամից։ Սույն Արձանագրության հիսուներորդ վավերացումից կամ նրան միանալուց հետո Կանխարգելման ենթակոմիտեի անդամների թիվը կավելանա մինչև քսանհինգը։
2. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է ընտրվեն բարձր բարոյական հատկանիշներ ունեցող անձանցից, որոնք հաստատված մասնագիտական փորձ պետք է ունենան արդարադատության իրականացման բնագավառում, մասնավորապես` քրեական իրավունքի, բանտային կամ ոստիկանության վարչակազմում կամ ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին առնչվող տարբեր բնագավառներում։
3. Կանխարգելման ենթակոմիտեի կազմի մեջ պատշաճ կերպով պետք է հաշվի առնվի աշխարհագրական հավասար բաշխվածությունը և Մասնակից պետությունների քաղաքակրթության ու իրավական համակարգերի տարբեր ձևերի ներկայացվածությունը:
4. Այդ կազմում պետք է նաև հաշվի առնվի հավասարակշռված գենդերային ներկայացվածությունը` հիմնված հավասարության և անխտրականության սկզբունքների վրա։
5. Կանխարգելման ենթակոմիտեի անդամ կարող են լինել նույն պետության ոչ ավելի, քան երկու քաղաքացիներ:
6. Կանխարգելման ենթակոմիտեի անդամները պետք է գործեն իրենց անհատական կարգավիճակով, պետք է լինեն անկախ ու անաչառ և հնարավորություն ունենան արդյունավետ կերպով աշխատելու Կանխարգելման ենթակոմիտեում։