Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, առաջադրել 5-րդ հոդվածում նշված որակավորումներն ունեցող և պահանջները բավարարող մինչև երկու թեկնածու և պետք է տրամադրի թեկնածուների որակավորման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

2. ա) Թեկնածուները պետք է ունենան սույն Արձանագրության Մասնակից պետության քաղաքացիություն.

բ) երկու թեկնածուներից առնվազն մեկը պետք է ունենա առաջադրող Մասնակից պետության քաղաքացիություն.

գ) պետք է առաջադրվի Մասնակից պետության ոչ ավելի, քան երկու քաղաքացի.

դ) մի Մասնակից պետության կողմից մեկ այլ Մասնակից պետության քաղաքացի առաջադրվելուց առաջ նա պետք է դիմի և ստանա տվյալ Մասնակից պետության համաձայնությունը։

3. Մասնակից պետությունների այն հանդիպման ժամկետից առնվազն հինգ ամիս առաջ, որի ընթացքում պետք է տեղի ունենան ընտրությունները, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Մասնակից պետություններին պետք է ուղարկի գրություն` հրավիրելով նրանց երեք ամսվա ընթացքում առաջադրել իրենց թեկնածուներին։ Գլխավոր քարտուղարը պետք է այբբենական կարգով ներկայացնի բոլոր առաջադրված թեկնածուների ցանկը` նշելով նրանց առաջադրած Մասնակից պետություններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։