Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգրքի 134 հոդվածում`
ա) վերնագրում «Շահադիտական նպատակով» բառերից հետո լրացնել «պետական» բառը.
բ) հանել երկրորդ մասը և այդ կապակցությամբ երրորդ մասը համարել երկրորդ մաս.
գ) առաջին և երկրորդ մասերում «Ձեռնարկություններին» բառից առաջ լրացնել «Պետական» բառը.
դ) առաջին և երկրորդ մասերի սանկցիաները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառապատիկից մինչև ութապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով».
«առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև քառապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցները պահելու և օգտագործելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով»: