Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.

Օրենսգրքի 147, 148 և 158 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 147. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ և ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ), ԻՐԱՑՄԱՆ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ և ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արտադրման, կառուցման (տեղադրման), իրացման, ձեռքբերման և ներմուծման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների արժեքի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։