Անցնել բովանդակությանը

Հոդված 132. ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈւՆԵՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳԻԾ, ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 132. ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈւՆԵՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԳԻԾ, ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՅՈՒՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով, վարագուրապատման կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև յոթնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը (գիծ, երթուղի բաց թողնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կամ այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։