Հոդված 6
Հոդված 6.
Օրենսգրքի 125 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 125. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹևԵԿԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏԵԼԸ
Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթևեկելու կանոնները վարորդների կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մինչև մեկ ամիս ժամանակով»: