Հոդված 34
Հոդված 34.
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությունից հանել «արտադրանքի մատակարարման պլաններն ու առաջադրանքները չկատարելու (152 հոդված), պլանների կատարման վերաբերյալ հաշվետվության հավելագրումների և այլ աղավաղումների (152.1 հոդված)», «առևտրի կանոնները խախտելու (157.2 հոդվածի երկրորդ մաս)», «վաճառելու նպատակով տնային եղանակով թունդ ոգելից խմիչքներ պատրաստելու, դրանց վաճառքի, ինչպես նաև կեղծած գինի ու կեղծած կոնյակ պատրաստելու (159 հոդված)» և «ապօրինաբար շինանյութեր ձեռք բերելու (164 հոդված)» բառերը, իսկ «գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս)» բառերից հետո լրացնել «առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված)» բառերը: