Անցնել բովանդակությանը

Հոդված 129. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 129. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային և մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցրած նույն գործողությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով»:

«Հոդված 131. ՀԵՏԻՈՏՆԵՐԻ և ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐը ԽԱԽՏԵԼԸ

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց կողմից ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Ծանոթագրություն. Ճանապարհային երթևեկության մասնակից են համարվում երթևեկության մեջ որպես հետիոտն, վարորդ, ուղևոր, հեծանվորդ, մոպեդի վարորդ, սայլապան, կենդանիներ քշող և ճանապարհային երթևեկությանն անմիջական մասնակցություն ունեցող այլ անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։