Հոդված 165.5. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁևԱԹՂԹԵՐ (ԲԼԱՆԿՆԵՐ) ՊԱՏՐԱՍՏՈՂ, ՆԵՐԿՐՈՂ և ԻՐԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅուՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ` ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ

Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին հաշվետվություն ներկայացնելու` օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով: