Հոդված 25
Հոդված 25.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.4 և 244.5 հոդվածներով`
«Հոդված 244.4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ և ՀՍԿՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ
Սույն օրենսգրքի 165.1, 165.2, 165.3, 165.4, 165.5, 165.6, 165.7, 165.8 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և հսկման լիազորված մարմինը, որի անունից տույժեր նշանակում է նրա համապատասխան ստորաբաժանման պետը: