Հոդված 42
Հոդված 42.
Օրենսգրքի 152.1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 152.1. ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՂԱՎԱՂԵԼԸ
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ հաշվետվություններն ու տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելը, որոնք կատարվել են կրկին անգամ` նույնպիսի խախտումների համար վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից մինչև երկու տարի ժամանակով»: