Հոդված 165.4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ, ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁևԱԹՂԹԵՐ (ԲԼԱՆԿՆԵՐ) ՊԱՏՐԱՍՏՈՂ, ՆԵՐԿՐՈՂ և ԻՐԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼԸ

Արժեթղթերի շուկայի մասնակիցների, արժեթղթեր թողարկողների, արժեթղթերի ձևաթղթեր (բլանկներ) պատրաստող, ներկրող և իրացնող անձանց կողմից պետական լիազորված մարմին ներկայացվող հաշվետվության մեջ դիտավորությամբ ապատեղեկատվություն զետեղելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: