Անցնել բովանդակությանը

Հոդված 148. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 148. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից ռադիոէլեկտրոնային միջոցներն ու բարձր հաճախականության սարքավորումները, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի ներկայացուցիչներին ստուգման համար ներկայացնելուց հրաժարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

«Հոդված 158. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌևՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Առանց համապատասխան լիցենզիայի առկայության այնպիսի ապրանքներ ընդունելը և վաճառելը, որոնց արտադրությունը ենթակա է լիցենզավորման`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Սահմանված պահանջներին չհամապատասխանող, անորակ, պիտանիության ժամկետներն անցած ապրանքն առանց այդ մասին նախապես գրավոր հայտարարություն տալու վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով:

Մանրածախ առևտրի կանոնների այլ խախտումները կամ առանձին ապրանքատեսակների մանրածախ առևտրի կանոնները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։