Հոդված 165.6. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՏԱՍՆ ՕՐԻՑ ՇՈՒՏ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ
Հոդված 165.6. ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՏԱՍՆ ՕՐԻՑ ՇՈՒՏ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼԸ
Արժեթղթեր թողարկողի կողմից մամուլում արժեթղթերի թողարկման ազդագրի հրապարակման օրվանից արժեթղթերը տասն օրից շուտ ազատ շրջանառության մեջ դնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նույն գործողությունը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: