Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.1 հոդվածով`

«Հոդված 123.1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԼՈՒՍԱՅԻՆ և ՁԱՅՆԱՅԻՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև եռապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչև դրա կրկնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցների վրա կարմիր լույսեր, կարմիր լույս անդրադարձնող միջոցներ կամ կարմիր լույս անդրադարձնող նյութեր, ստանդարտներին չհամապատասխանող և ճանապարհային երթևեկության անվտանգությանը սպառնացող լուսային կամ գերհզոր ձայնային երաժշտական ազդանշաններ արձակելու համար լրացուցիչ սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաև օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաներ օգտագործելը`

առաջացնում են տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև ութապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչև հնգապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խախտումներից, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։