Հոդված 51
Հոդված 51.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 218.2 հոդվածով`
«Հոդված 218.2. ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿԱՄ ՌԱԴԻՈՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ և ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՌԱԴԻՈԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման կանոնները կամ ռադիոճառագայթման և արդյունաբերական թույլատրելի ռադիոխանգարումների նորմերը խախտելը, որն էական վնաս է պատճառել քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ ծանր հետևանքներ է առաջացրել`
պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով` մինչև երկու տարի ժամանակով:
Աղետի կամ ռազմական տագնապի կեղծ ազդանշաններ հաղորդելը` պատժվում է ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամանակով»: