Հոդված 67
Հոդված 67.
Կանոնադրության 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 7. Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի պարտականությունները որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատավճիռների կատարման բնագավառում
Ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան այն անձանց, ովքեր դատապարտված են նաև որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով լրացուցիչ պատժի, ազատազրկումը կրելու ժամանակամիջոցում չի կարող ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնց կատարումը նրանց արգելված է դատավճռով»: