Հոդված 1
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածում՝
1) 1-ին մասը «Սահմանադրությամբ,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,» բառերով, իսկ «սույն օրենսգրքով» բառերից հետո՝ «, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:»։