Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Ընդհանուր բացառություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Ընդհանուր բացառություններ

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցում մի Պայմանավորվող կողմին` պատերազմի կամ զինված ընդհարման կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ դրության դեպքում չիրականացնել ցանկացած անհրաժեշտ գործողություն իր էական անվտանգության շահերի ապահովման համար:

2. Պայմանով, որ նման միջոցները չեն կիրառվում կամայական կամ անօրինական ձևով կամ չեն հանդիսանում քողարկված սահմանափակումներ միջազգային առևտրի և ներդրումների նկատմամբ, սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պարտավորեցում մի Պայմանավորվող կողմին` զերծ մնալ միջոցների ընդունումից կամ ձեռնարկումից, ներառյալ բնապահպանական միջոցառումները, որոնք.

ա) անհրաժեշտ են հասարակական կարգը ապահովելու համար,

բ) անհրաժեշտ են մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքի կամ առողջության պահպանման համար:

3. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերի սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածներին, ինչպես նաև 7-րդ հոդվածի 1.ե կետին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։