Հոդված 16. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
Հոդված 16. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ գրավոր կծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իր օրենքներով պահանջվող ընթացակարգերի ավարտման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումը ստանալու օրվանից հետո` 30-րդ օրը:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է տասը (10) տարի ժամկետով և այնուհետև ամեն անգամ կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն տասներկու (12) ամիս առաջ գրավոր չտեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման ժամկետը, սույն Համաձայնագրի 1-15-րդ հոդվածների դրույթները կգործեն դադարեցման ժամկետից հետո ևս տասը (10) տարվա ընթացքում:
Ի վկայություն վերը նշվածի` համապատասխան Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոհիշյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, հայերեն, լատիշերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանման շուրջ որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 21-ից: