Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Վնասների փոխհատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Վնասների փոխհատուցումը

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որի ներդրումը վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակների, հեղափոխության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ նման այլ իրավիճակների հետևանքով վերջինիս տարածքում, կապված վնասների փոխհատուցման, վերականգնման կամ այլ կարգավորման հետ, վերջին Պայմանավորվող կողմը կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որն ավելի բարենպաստ է այդ ներդրողի համար:

2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որը 1-ին կետում նշված ցանկացած իրավիճակի հետևանքով վնաս է կրում, և որը հետևանք է.

ա) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման, կամ

բ) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման, որը չի բխում իրավիճակի անհրաժեշտությունից,

վերջին Պայմանավորվող կողմը ցանկացած դեպքում պետք է համաձայնի վերականգնել կամ փոխհատուցել, որը բոլոր դեպքերում պետք է լինի արագ, համարժեք ու արդյունավետ, և դրանից բխող ցանկացած փոխհատուցում պետք է կատարվի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։