Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օտարում և փոխհատուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օտարում և փոխհատուցում

1. Մի Պայմանավորվող կողմը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով առգրավի կամ ազգայնացնի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները կամ դրանց հավասարազոր հետևանքներ ունեցող այլ միջոցներ ձեռնարկի (այսուհետ՝ առգրավում)` բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է.

ա) հանրային կարիքների համար,

բ) առանց խտրականության,

գ) օրենքով նախատեսված կարգով, և

դ) արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում փոխհատուցումը կատարվում է նախնական կարգով:

2. Փոխհատուցումը պետք է.

ա) վճարվի առանց ուշացման: Ուշացման դեպքում փոխարժեքի փոփոխության հետ կապված կորուստը պետք է հոգա ընդունող երկիրը,

բ) համարժեք լինի օտարվող ներդրման իրական շուկայական արժեքին նախքան օտարումը: Իրական շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն՝ պայմանավորված օտարման նախօրոք հանրորեն հայտնի դառնալու հանգամանքով,

գ) լինի ամբողջովին իրագործելի և ազատ փոխանցելի,

դ) ներառի վճարման արժույթի նկատմամբ շուկայական հիմունքներով հաստատված առևտրային տոկոսադրույքը օտարման օրվանից մինչև փաստացի վճարման օրը:

3. Պայմանավորվող կողմի ներդրողը, որը տուժել է մյուս Պայմանավորվող կողմի կողմից իր ներդրումների օտարման արդյունքում, պետք է իրավունք ունենա իր գործի, ներառյալ ներդրման գնահատման ու փոխհատուցման վճարումը, շուտափույթ քննության վերջին Պայմանավորվող կողմի դատական կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից` համաձայն սույն հոդվածի դրույթների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։