Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Փոխանցումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Փոխանցումներ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համաձայն իր օրենքների և այլ իրավական ակտերի, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին կերաշխավորի նրանց ներդրումների և ներդրումների հետ կապված վճարումների փոխանցումները իր տարածք և իր տարածքից դուրս: Այսպիսի փոխանցումները մասնավորապես, սակայն ոչ բացառապես կներառեն.

ա) ներդրումների պահպանման կամ աճի համար անհրաժեշտ սկզբնական կապիտալը և լրացուցիչ դրամային գումարները,

բ) եկամուտը,

գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացված միջոցները,

դ) պայմանագրով նախատեսված վճարումները. ներառյալ փոխառության վճարումը,

ե) վճարման ենթակա փոխհատուցումը` սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն,

զ) վեճերի արդյունքում ստացված վճարումները,

է) ներդրման առնչությամբ արտասահմանից ներգրավված և աշխատողների եկամուտներն ու այլ վարձատրությունները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև երաշխավորի, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխանցումները կիրականացվեն ազատ փոխարկելի արժույթով և փոխանցման իրականացման օրվա` արտարժույթի փոխանակման շուկայական հիմնական փոխարժեքով, որը կիրառելի է ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում:

3. Արտարժույթի փոխանակման շուկայի բացակայության դեպքում օգտագործվող դրույքաչափը կլինի Հատուկ փոխառության իրավունքներում օգտագործվող արտարժույթի փոխանակման ամենավերջին դրույքաչափը:

4. Չնայած սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին` Պայմանավորվող կողմը կարող է կանխել փոխանցումը` հավասար, ոչ խտրական և արդարության սկզբունքով կիրառելով իր օրենքները` կապված.

ա) սնանկության, անվճարունակության կամ վարկատուի իրավունքների պաշտպանության հետ,

բ) արժեթղթերի թողարկման, առուվաճառքի կամ արժեթղթերի, ֆյուչերսների, օպցիոնների գործարքների hետ,

գ) քրեական կամ վարչական իրավախախտումների հետ,

դ) փոխանցումների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կամ գրանցումների իրականացման հետ, երբ անհրաժեշտություն է առաջանում օժանդակելու օրենքի կիրառմանը կամ ֆինանսական կարգավորող մարմիններին, կամ

ե) վարչական կամ դատական գործերով հրահանգներին կամ որոշումներին համապատասխանությունը ապահովելու հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։