Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստ ազգի ռեժիմ
Հոդված 3. Ազգային և առավել բարենպաստ ազգի ռեժիմ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր ներդրողների ներդրումներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման ու վաճառքի կամ այլ կերպ տնօրինման հետ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր սեփական կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին և նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանման, օգտագործման, տիրապետման ու վաճառքի կամ այլ կերպ տնօրինման հետ:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ռեժիմներից ամենաբարենպաստը: