Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխրախուսի և կստեղծի բարենպաստ պայմաններ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների իրականացման համար և կընդունի այդպիսի ներդրումները՝ համաձայն իր օրենքների և այլ իրավական ակտերի:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին և դրանցից ստացված եկամուտներին կտրամադրի արդար ու հավասար ռեժիմ և լիարժեք ու մշտական պաշտպանություն ու անվտանգություն:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իր տարածքում ոչ խելամիտ, խտրական կամ անօրինական միջոցներով չի խոչընդոտի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների ընդլայնումը, կառավարումը, պահպանությունը, օգտագործումը, տիրապետումն ու վաճառքը կամ այլ կերպ տնօրինումը: