Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Սուբրոգացիա

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Սուբրոգացիա

1. Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա լիազորած մարմինը իր ներդրողներին վճարումներ է կատարում, համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացվող ներդրումների կապակցությամբ տրամադրված երաշխիքի, ապա վերջին Պայմանավորվող կողմը ճանաչում է.

ա) առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա լիազորած մարմնին այդ ներդրողի ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը, համաձայն այդ երկրի օրենքի կամ այդ երկրում գործող այլ իրավական կարգավորման, ինչպես նաև այն, որ.

բ) առաջին Պայմանավորվող կողմը կամ նրա լիազորած մարմինը սուբրոգացիայի իրավունքով ստանում է ներդրողի իրավունքները իրականացնելու և նրա պահանջները ներկայացնելու իրավունք և պետք է ստանձնի այդ ներդրման հետ կապված պարտավորությունները:

2. Սուբրոգացիայի արդյունքում ստացված իրավունքները կամ պահանջները չեն կարող գերազանցել ներդրողի սկզբնական իրավունքները և պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։