Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Այլ կանոնների և հատուկ պարտականությունների կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Այլ կանոնների և հատուկ պարտականությունների կիրառումը

1. Եթե որևէ խնդիր կարգավորվում է միաժամանակ սույն Համաձայնագրով և այլ միջազգային համաձայնագրով, որի կողմ է հանդիսանում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը, ապա Պայմանավորվող կողմերից ոչ մեկին կամ նրանց ցանկացած ներդրողին, որը ներդրումներ ունի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտի օգտվելու տվյալ դեպքի համար առավել բարենպաստ կանոնների առավելությունից:

2. Եթե մի Պայմանավորվող կողմի կողմից, համաձայն նրա օրենքների և այլ իրավական ակտերի կամ պայմանագրերի այլ հատուկ դրույթների, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրված ռեժիմը առավել բարենպաստ լինի, քան այն ռեժիմն է, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա նրանց կտրամադրվի այդ առավել բարենպաստ ռեժիմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։