Հոդված 14. Թափանցիկությունը
Հոդված 14. Թափանցիկությունը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է շուտափույթ հրապարակի կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնի իր ընդհանուր կիրառման օրենքները, իրավական ակտերը, ընթացակարգերը, վարչական որոշումները և դատական վճիռները, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին առաջին Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է պարտավորեցնի մի Պայմանավորվող կողմին` տրամադրել կամ թույլ տալ օգտվել ցանկացած գաղտնի կամ սեփական տեղեկատվությունից, ներառյալ կոնկրետ ներդրողներին կամ ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը, որի հրապարակումը կխոչընդոտի օրենքի կիրարկումը կամ կհակասի գաղտնիքի պաշտպանության իր օրենքներին կամ կվնասի կոնկրետ ներդրողների օրինական առևտրային շահերը: