Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 ·

Հոդված 24. Մրցութային կառավարչի գործունեությունը

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Մրցութային կառավարչի գործունեությունը

1. Պարտապանի լուծարումը կամ վերակազմավորումն իրականացվում է դատարանի կողմից նշանակված մրցութային կառավարչի, ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այդ թվում` աուդիտի, խորհրդատվական և այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև պարտապանի վարձու աշխատողների) կողմից:

Պարտապանի դիմումի հիման վրա, նրան սնանկ ճանաչելուց հետո, դատարանը որոշում է կայացնում մրցութային վարույթ հարուցելու մասին և 7 օրվա ընթացքում նշանակում է մրցութային կառավարիչ:

2. Մրցութային կառավարիչը`

պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա ձևավորում է լուծարային հանձնաժողով և ղեկավարում նրա գործունեությունը.

ղեկավարում է պարտապանի գործունեությունը.

կառավարում է պարտապանին պատկանող գույքը, վերահսկում պարտապանի գործունեությունը.

իրականացնում է պարտապանի ֆինանսական դրության վերլուծությունը.

ուսումնասիրում է պարտատերերի պահանջների հիմնավորվածությունը.

ձևավորում է մրցութային միջոցները.

սույն օրենքով սահմանված կարգով իրացնում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը.

մշակում և իրականացնում է պարտապանի վերակազմավորման նախագիծը.

մրցութային վարույթի հարուցման պահից երեք ամիսը մեկ անգամ դատարանի, ինչպես նաև պարտատերերի ժողովի (կոմիտեի) պահանջով վերջիններին գրավոր զեկուցում է սնանկացման ընթացքի և մրցութային միջոցների մասին.

վիճարկում է դատարանում պարտապանի այն գործարքները, որոնք վերջինս կնքել է` գտնվելով անվճարունակ վիճակում.

դատարանին է ներկայացնում լուծարային հանձնաժողովի ամփոփիչ հաշվետվությունը:

3. Մրցութային կառավարիչն իրավասու է`

դատարանի որոշմամբ վարկ ստանալ պարտապանի գործունեությունն ապահովելու համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավ դնել սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը.

դատարանի որոշմամբ անվավեր հայտարարել, մինչև մրցութային վարույթ հարուցելը, սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարմանը վերաբերող և գործին առնչվող ցանկացած պայմանագիր, որը կնքվել է ի վնաս որևէ պարտատիրոջ (պարտատերերի) շահերի.

դատարանի որոշմամբ անվավեր հայտարարել, մինչև մրցութային վարույթ հարուցելը, պարտապանի կողմից կնքված և գործին առնչվող ցանկացած պայմանագիր` կապված սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարման կամ պարտապանի ստանձնած այնպիսի պարտավորությունների հետ, որոնք կատարված են (նախատեսված են) պարտապանի գույքը պարտատերերից թաքցնելու, պարտատիրոջը (պարտատերերին) պարտքերը վճարելուց խուսափելու նպատակով կամ, եթե այդ պարտավորությունների կատարման արդյունքում ստացվել է էապես քիչ արժեք, քան գույքի իրական արժեքն է, եթե պարտապանը պարտավորությունն ստանձնելու կամ գործարքն իրականացնելու պահին արդեն եղել է անվճարունակ կամ դարձել է անվճարունակ այդ գործարքի հետևանքով:

Դատարանը գործարքը անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում չի կարող կայացնել, մրցութային կառավարիչը այդ գործարքը չի կարող անվավեր հայտարարել, եթե գործարքը կնքվել է սույն հոդվածի երկրորդ և երրորդ պարբերությունների պայմանների երկկողմանի շրջանցումով:

4. Եթե մրցութային կառավարիչը չի հանդիսանում պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կամ պարտապանի վարձու աշխատողը, ապա պարտապանի գործերը վարելու համար պարտապանը կարող է նշանակել այլ անձանց կամ ինքնուրույն իրականացնել ֆինանսական վերահսկիչի ֆունկցիաներ:

Պարտապանը կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կարող է փոխհատուցել դատարանի կողմից որոշված գրավի արժեքը, որն իր արժեքով համապատասխանում է հայցագումարի չափին և պարտատերերի ժողովի (կոմիտեի) համաձայնությամբ ու դատարանի որոշմամբ նշանակել մրցութային կառավարիչ:

Եթե մրցութային կառավարիչն ինքը` պարտապանն է կամ նրա կողմից լիազորված անձը (մարմինը) կամ պարտապանի աշխատակիցներից մեկը, ապա ֆինանսական վերահսկիչի ֆունկցիաներն իրականացնում է դատարանի կողմից նշանակված անձը:

Մրցութային կառավարիչ նշանակելու հարցի շուրջ դատարանի և պարտատերերի ժողովի (կոմիտեի) միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում մրցութային կառավարիչ նշանակելու որոշում ընդունում է դատարանը:

Պարտատերերի ժողովը (կոմիտեն) կարող է մեկամսյա ժամկետում դատարանի որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով գանգատարկել վերադաս դատարանին, որի որոշումը վերջնական է:

5. Մրցութային կառավարչի գործունեությունը դադարեցվում է նրա ներկայացրած ամփոփիչ հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

6. Մրցութային կառավարչի այն գործողությունները, որոնք պարտատերերի և պարտապանի կարծիքով վնաս են հասցնում իրենց շահերին, գանգատարկվում են մրցութային կառավարիչ նշանակելու մասին որոշում կայացրած դատարանին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։