Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 ·

Հոդված 42. Պարտապանի անօրինական գործողությունները

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 42. Պարտապանի անօրինական գործողությունները

1. Մինչև մրցութային վարույթ հարուցվելը պարտապանի անօրինական գործողություններ են համարվում այն գործողությունները, որոնք տանում են կանխամտածված սնանկացման:

2. Պարտապանի անօրինական գործողություններ են համարվում նաև այն գործողությունները, որոնք կատարվում են սնանկացման կանխատեսմամբ և վնաս են հասցնում բոլոր պարտատերերի կամ դրանց մի մասի շահերին, մասնավորապես`

պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը կամ դրա մի մասը կամ գույքային պարտավորությունները թաքցնելը.

պարտատիրոջ տնտեսական գործունեության իրականացման հետ կապված հաշվառման ցանկացած փաստաթուղթ կեղծելը, թաքցնելը կամ ոչնչացնելը.

հաշվապահական փաստաթղթերի մեջ անհրաժեշտ գրառում չկատարելը.

պարտապանի կողմից տարաժամկետ վճարումով ստացած և արժեքը դեռ չհատուցած գույքի ոչնչացումը, վաճառքը կամ գրավ դնելը:

3. Մրցութային վարույթը հարուցվելուց հետո պարտապանի անօրինական գործողություններ են համարվում`

սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները.

պարտապանի գույքի փոխանցման մասին տեղեկությունները մրցութային կառավարչից թաքցնելը.

մրցութային կառավարչի պահանջով պարտապանի կողմից օգտագործվող կամ պահպանվող գույքի մասին տեղեկություններ չներկայացնելը.

պարտապանի կողմից մրցութային կառավարչին հաշվապահական փաստաթղթեր չներկայացնելը.

այն գործողությունները, որոնք ուղղված են նախկինում առաջացած պարտավորությունների վերաբերյալ առանձին պարտատերերի պահանջները ժամկետից շուտ բավարարելուն, եթե դրանք կատարվել են մեկ տարվա ընթացքում մինչև սնանկացման վերաբերյալ գործի վարույթ հարուցվելը և, եթե դրանց կատարման պահին պարտապանը փաստորեն սնանկացած է եղել` անկախ վերոհիշյալ ժամկետից, և, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապանի կողմից այլ պարտատերերին վնաս հասցնելու մտադրությամբ, եթե պարտատերերը, որոնց օգտին կատարվել են նշված գործողությունները, տեղյակ են եղել պարտապանի այդ մտադրության մասին.

այն գործողությունները, որոնք ուղղված են այն առանձին պարտատերերի պահանջների բավարարմանը, որոնց պահանջների բավարարման ժամկետը լրացել է այն պահին, երբ ձեռնարկությունն արդեն փաստորեն սնանկ է եղել և կողմերը դրա մասին տեղյակ են եղել:

Սույն կետի դրույթները չեն տարածվում պարտապանի այն գործողությունների վրա, որոնք ուղղված են գրավառու պարտատերերի պահանջների բավարարմանը:

4. Այն դեպքերում, եթե սույն հոդվածի համաձայն պարտապանի գործողություններն անօրինական են ճանաչվում, ապա պարտատերը (պարտատերերը) պարտավոր է (են) մրցութային միջոցներին վերադարձնել այն ամենը, ինչ ստացվել է այդ գործողությունների կատարման արդյունքում, իսկ ստացվածը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա արժեքը փոխհատուցել դրամով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։