Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 ·

Հոդված 25. Մրցութային կառավարչի պարտականությունները

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 25. Մրցութային կառավարչի պարտականությունները

1. Մրցութային կառավարիչը պարտավոր է`

դատարանի կողմից սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցնել հաշվապահական հաշվառման այն փաստաթղթերը, որոնք բնութագրում են պարտապանի ֆինանսական վիճակը մրցութային վարույթ հարուցելու օրվա դրությամբ, այդ թվում` կազմել մրցութային վարույթի սկզբնական հաշվեկշիռը.

կազմել սնանկացման գործի վարույթի հետ կապված ծախսերի նախահաշիվ և այն ներկայացնել դատարանի հաստատմանը.

ապահովել մինչև մրցութային վարույթի հարուցումը պարտապանի սկսած այն գործունեությունը, որի կասեցումը կարող է վնաս հասցնել պարտապանին պատկանող գույքին.

կազմել մրցութային և արտամրցութային միջոցների բաշխման նախագիծ և այն ներկայացնել դատարանի հաստատմանը.

սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքը, որը մտնում է մրցութային միջոցների կազմի մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերածել դրամական միջոցների.

կազմել մրցութային եզրափակիչ հաշվեկշռի նախագիծ և ներկայացնել դատարանի հաստատմանը:

2. Մրցութային կառավարիչը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում իր գործողությունների հետևանքով մրցութային վարույթի յուրաքանչյուր մասնակցին պատճառած վնասի համար: Եթե վնասն ի հայտ է եկել դատարանի կողմից հավանության արժանացած կամ նրա ցուցումով կառավարչի կատարած գործողությունների հետևանքով, ապա մրցութային կառավարիչը պատասխանատվություն չի կրում, բացի այն դեպքերից, երբ հավանությունը կամ ցուցումը ստացված են եղել կեղծիքի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։