Գլուխ 3 ·
Հոդված 36. Պարտապանի վերակազմավորումը
Հոդված 36. Պարտապանի վերակազմավորումը
1. Մրցութային վարույթում պարտապանի վերակազմավորման հիմք է հանդիսանում պարտապանի կամ մրցութային կառավարչի կողմից ներկայացված և պարտատերերի ժողովի (կոմիտեի) հավանությանն արժանացած վերակազմավորման նախագիծը:
2. Վերակազմավորման ընթացքում պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը լրիվ գույքագրվում է առանց դրա վերագնահատման: Ելնելով վերակազմավորման նախագծից իրականացվում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի մի մասի վաճառքը, պարտապան ձեռնարկության կառուցվածքի և գործունեության ուղղությունների փոփոխությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այդ ձեռնարկության կարգավիճակի փոփոխումը: