Հոդված 4. Սնանկացման վերաբերյալ գործը
Հոդված 4. Սնանկացման վերաբերյալ գործը
Սնանկացման վերաբերյալ գործը բաղկացած է նախնական ընթացակարգից և մրցութային վարույթից:
Սնանկացման վերաբերյալ գործը քննում է պարտապանի գտնվելու (գրանցման) վայրի դատարանը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ պետությունների պարտատերերի, որպես պարտատեր հանդես եկող միջազգային կազմակերպությունների և պարտապանի միջև կնքված պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
Սնանկացման վերաբերյալ գործի վարույթի կարգը որոշվում է սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի` սույն օրենքին չհակասող մասով:
Մինչև դատարանի կողմից սնանկացման մասին որոշման կայացումը պարտապանը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ցանկացած տնտեսական գործունեություն, այդ թվում` ձեռք բերել, վաճառել և օգտագործել գույք` ըստ իր հայեցողության:
Սնանկացման վերաբերյալ գործի դատական քննությունն անցկացվում է դռնբաց: Գործն սկսելու մասին հաղորդվում է զանգվածային լրատվության միջոցներով` ելնելով փաստացի և ենթադրյալ պարտատերերի շահերից:
Սնանկացման վերաբերյալ գործի քննությունն սկսելու մասին հայտնվում է պետական մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ցանկին համապատասխան: