Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 ·

Հոդված 27. Մրցութային վարույթ հարուցելու հետևանքները

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 27. Մրցութային վարույթ հարուցելու հետևանքները

1. Պարտապանին սնանկ հայտարարելու և մրցութային վարույթ հարուցելու վերաբերյալ որոշման ընդունման պահից`

պարտապանը զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինման և կառավարման իրավունքից, եթե դատարանի որոշմամբ նա չի նշանակված մրցութային կառավարիչ.

արգելվում է սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի օտարումը (բացառությամբ այն դեպքերի, երբ օտարման թույլտվությունը տրված է պարտատերերի ժողովի (կոմիտեի) կողմից) և նախկին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը.

դադարեցվում է պարտապանի բոլոր տեսակի պարտքերին տոկոսների հաշվեկցումը.

դադարեցվում է պարտապանից շահաբաժինների, տոկոսային, ռենտային, վարձակալական և այլ վճարների, գույքահարկի և եկամտահարկի գանձումը:

Սեփականության իրավունքով պարտապանին պատկանող գույքի նկատմամբ բռնագանձումներ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պարտապանի նկատմամբ պարտատիրոջ (պարտատերերի) գույքային բնույթի բոլոր պահանջները կարող են բավարարվել միայն մրցութային վարույթի շրջանակներում:

2. Մրցութային վարույթ հարուցելու պահից պարտապանի տնտեսական գործունեությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված սահմանափակումներով, այդ թվում`

աշխատանքային պայմանագրերի փոփոխությունների և պարտապանի կողմից մինչև մրցութային վարույթի հարուցումը գործունեության շարունակման մասին որոշումները կայացվում են մրցութային կառավարչի կողմից` ելնելով պարտատերերի և պարտապանի օրինական շահերից և հաստատվում են դատարանի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով.

մրցութային կառավարչի ներկայացմամբ դատարանը երկու ամսվա ընթացքում հաստատում է պարտապանի` մինչև մրցութային վարույթի հարուցումը կնքած բոլոր այն պայմանագրերը և համաձայնագրերը, որոնց կատարումը պարտապանի կողմից դատարանը համարում է անհրաժեշտ և անվավեր է ճանաչում մնացած բոլոր պայմանագրերը և համաձայնագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։