Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · (գլուխը լրաց. 23.10.95 ՀՕ-8)

Հոդված 48. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանի ձևավորումը` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հետևյալ շրջանային (քաղաքային) ժողդատարանները.

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 48. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանի ձևավորումը` ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը քննում են հետևյալ շրջանային (քաղաքային) ժողդատարանները.

ա) Երևան քաղաքի Էրեբունու շրջժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արարատի, Արտաշատի կամ Մասիսի շրջաններից որևէ մեկի տարածքում.

բ) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Երևան քաղաքի Խորհրդային, Արաբկիրի, Սպանդարյանի, Շահումյանի, Շենգավիթի կամ Արմավիրի, Էջմիածնի կամ Բաղրամյանի շրջաններից որևէ մեկի տարածքում.

գ) Երևան քաղաքի Մաշտոցի շրջժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Աշտարակի, Ապարանի, Թալինի, Կոտայքի, Հրազդանի կամ Նաիրիի շրջաններից որևէ մեկի տարածքում.

դ) Վանաձորի քաղաքային ժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն քաղաքի կամ Գուգարքի, Ստեփանավանի, Սպիտակի, Տաշիրի, Թումանյանի կամ Արագածի շրջաններից որևէ մեկի տարածքում.

ե) Գյումրի քաղաքի Մոսկովյան շրջժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Գյումրի քաղաքի կամ Ախուրյանի, Արթիկի, Անիի, Ամասիայի կամ Աշոցքի շրջաններից որևէ մեկի տարածքում.

զ) Սևանի շրջժողդատարանը`

եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) նույն շրջանի կամ Դիլիջան քաղաքի կամ Կամոյի, Մարտունու, Վարդենիսի, Կրասնոսելսկի, Տաուշի, Իջևանի կամ Նոյեմբերյանի շրջաններից որևէ մեկի տարածքում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

15 հունիսի 1995 թ.

Հ. Ն.-1166-1-ՀՕ-141

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։