Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-11-15-ից մինչև 1996-06-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 ·

Հոդված 7. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման հիմքը

գործել է մինչև 1996-06-30Բացել ARLIS-ում

Հոդված 7. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման հիմքը

1. Սնանկացման վերաբերյալ դատարանում գործի հարուցման համար հիմք է հանդիսանում պարտատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտատեր) հայցադիմումը պարտապանի կամ նրա կողմից լիազորված անձի (մարմնի) (այսուհետ` պարտապան) դատարան ներկայացրած գրավոր դիմումը:

2. Սնանկացման վերաբերյալ հայցը պարտատիրոջ կողմից կարող է ներկայացվել այն դեպքում, եթե պարտապանը չի կատարում պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունները:

3. Պարտապանը պարտավոր է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին սեփական նախաձեռնությամբ դիմում ներկայացնել դատարան:

Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանը կարող է իր սնանկության վերաբերյալ գործ հարուցելու մասին դիմում ներկայացնել դատարան նաև այն դեպքում, եթե սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի արժեքը դարձել է կամ կարող է դառնալ պարտատիրոջ հանդեպ ստանձնած իր պարտավորությունների արժեքից ավելի ցածր, երբ դեռ չի գտնվում սնանկացման վիճակում:

4. Սնանկացման վերաբերյալ գործի հարուցման համար դիմում ներկայացրած կողմը պարտավոր է մուծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։