Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Սակագները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Սակագները

1. Նշանակված ավիաընկերության կողմից նշված երթուղիներում ուղևորների համար կիրառվող սակագները, համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության, ենթակա են հաստատման այն Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից, որի տարածքում գտնվում է ուղևորության մեկնակետը (համաձայն տրանսպորտային փաստաթղթերում առկա տեղեկատվության):

2. Նշանակված ավիաընկերություններն իրենց սակագներում հաշվի են առնում շահագործման արժեքը, ողջամիտ եկամուտը, մրցակցության ու շուկայի գերակա պայմանները, ինչպես նաև փոխադրամիջոցներից օգտվողների շահերը: Իրավասու ավիացիոն իշխանությունները կարող են մերժել սակագնի հաստատումը, եթե այն չի համապատասխանում այդ չափորոշիչներին:

3. Նշանակված ավիաընկերությունը սակագները ներկայացնում է ավիացիոն իշխանությունների հաստատմանը դրանց կիրառման համար նախատեսված ամսաթվից առնվազն երեսուն (30) օր առաջ:

4. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի ավիացիոն իշխանությունները համաձայն չեն իրենց հաստատմանը ներկայացված սակագնին, նրանք համապատասխան ավիաընկերությանն այդ մասին տեղեկացնում են սակագինը ներկայացնելու ամսաթվից հետո քսան (20) օրվա ընթացքում: Այդ դեպքում այն չի կիրառվում: Մինչև այդ պահը կիրառվող սակագինը, որը փոխարինվելու էր նոր սակագնով, շարունակում է կիրառվել:

5. Անկախ սույն հոդվածի դրույթներից` Հայաստանի Հանրապետության ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից ամբողջությամբ Եվրոպական համայնքի տարածքում իրականացվող փոխադրումների համար սակագները կարգավորվում են Եվրոպական համայնքի իրավունքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։