Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Մաքսատուրքերից և այլ տուրքերից ազատումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Մաքսատուրքերից և այլ տուրքերից ազատումը

1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերության օդանավերը, որոնք շահագործվում են միջազգային օդային հաղորդակցություններում, ինչպես նաև դրանց սովորական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի ու քսայուղերի պաշարները, օդանավում գտնվող պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտը) մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելիս ազատվում են բոլոր մաքսատուրքերից, տեսչական և նմանատիպ այլ վճարներից՝ պայմանով, որ այդպիսի սարքավորումները, պահեստամասերը և պաշարները մնալու են օդանավում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերարտահանվել կամ օգտագործվել կամ սպառվել տվյալ տարածքում նման օդանավերի թռիչքի ընթացքում:

2. Ազատումներ են նախատեսվում նաև, բացառությամբ ծառայությունների տրամադրման համար գանձվող վճարների, սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված հետևյալ բոլոր տուրքերից, գանձումներից և վճարներից.

ա) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ողջամիտ քանակով օդանավ վերցված օդանավի պաշարները` նախատեսված մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի միջազգային հաղորդակցությունների շահագործման ընթացքում օգտագործման համար.

բ) պահեստամասերը, ներառյալ շարժիչները, ներմուծված Պայմանավորվող կողմերից մեկի տարածք և նախատեսված միջազգային հաղորդակցություններ շահագործող մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման համար.

գ) վառելիքը, քսայուղերը և սպառման համար նախատեսված այլ տեխնիկական միջոցները, որոնք ներմուծվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածք կամ մատակարարվել են այդ Կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավի միջազգային հաղորդակցություններում օգտագործելու համար` նույնիսկ այն դեպքում, երբ այդ միջոցները պետք է օգտագործվեն թռիչքի այն հատվածում, որն իրականացվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ դրանք օդանավ են վերցվել:

3. Կարող է պահանջվել, որ սույն հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված նյութերը պահվեն մաքսային վերահսկողության կամ հսկողության տակ:

4. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության օդանավում օդանավի հաշվեցուցակային սարքավորումները, ինչպես նաև օդանավում սովորաբար պահվող նյութերը, պաշարներն ու պահեստամասերը կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բեռնաթափվել միայն այդ Պայմանավորվող կողմի տարածքի մաքսային իշխանությունների համաձայնությամբ: Նման դեպքում դրանք հանձնվում են նշված իշխանությունների հսկողությանն այնքան ժամանակ, մինչև վերարտահանվեն կամ այլ կերպով տնօրինվեն` մաքսային կանոնակարգերին համապատասխան:

5. Անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են չվացուցակները, ավիատոմսերը և բեռնագրերը` նախատեսված Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության օգտագործման համար և ներմուծված մյուս Պայմանավորվող կողմի տարածք, վերջինիս տարածքում ազատվում են մաքսատուրքերից և հարկերից:

6. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի վրայով ուղիղ օդային տարանցիկ ճանապարհով փոխադրվող ուղեբեռը և բեռը ազատվում են մաքսատուրքերից, վճարներից կամ նմանատիպ այլ գանձումներից՝ բացառությամբ ժամանման կամ մեկնման ժամանակ ծառայությունների տրամադրման համար գանձվող վճարների:

7. Սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող խոչընդոտել Լատվիայի Հանրապետությանը, փոխադարձության սկզբունքով, ոչ խտրական հիմունքով սահմանելու հարկեր, տուրքեր, վճարներ կամ գանձումներ իր տարածքում այն վառելիքի մատակարարման համար, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերության այն օդանավերի շահագործման համար, որոնք հաղորդակցություններ են իրականացնում Լատվիայի Հանրապետության տարածքում որևէ կետի և Լատվիայի Հանրապետության կամ Եվրոպական համայնքի մեկ այլ անդամ պետության տարածքում մյուս կետի միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։