Հոդված 18. Վեճերի կարգավորումը
Հոդված 18. Վեճերի կարգավորումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ Պայմանավորվող կողմերը ձգտում են առաջին հերթին կարգավորել բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն կարողանում վեճը կարգավորել բանակցությունների միջոցով, նրանք կարող են համաձայնել վեճը ներկայացնել, որ որևէ անձ կամ մարմին որոշում կայացնի դրա վերաբերյալ. սակայն եթե այդ հարցի շուրջ նրանք համաձայնություն ձեռք չեն բերում, ցանկացած Պայմանավորվող կողմի առաջարկով վեճը կարող է ներկայացվել երեք արբիտրներից բաղկացած տրիբունալ` որոշում կայացնելու համար, որոնցից մեկական արբիտր նշանակում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իսկ երրորդը նշանակվում է նման ձևով նշանակված երկու արբիտրների կողմից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր արբիտրին նշանակում է վաթսուն (60) օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուսի կողմից ծանուցում է ստանում վեճն այդպիսի տրիբունալում կարգավորելու խնդրանքով, իսկ երրորդ դատավորը նշանակվում է հետագա վաթսուն (60) օրվա ընթացքում:
Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կարողանում նշանակել արբիտր սահմանված ժամկետում, ապա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհրդի նախագահը անհրաժեշտության դեպքում կարող է, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով, նշանակել արբիտր կամ արբիտրներ: Բոլոր դեպքերում երրորդ արբիտրը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և գործի որպես արբիտրաժային տրիբունալի նախագահ: Արբիտրաժային տրիբունալն իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Մնացած բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալն ինքն է սահմանում իր աշխատակարգը:
3. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված ցանկացած որոշում:
4. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կատարում սույն հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված որևէ որոշում, մյուս Պայմանավորվող կողմը կարող է սահմանափակել, կասեցնել կամ հետ վերցնել ցանկացած իրավունք կամ արտոնություն, որն ինքը սույն Համաձայնագրի ուժով տրամադրել է որոշումը չկատարող Պայմանավորվող կողմին:
5. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կատարում է իր արբիտրի հետ կապված ծախսերը և նրա համար անհրաժեշտ փոխհատուցումը. երրորդ արբիտրի վճարը և նրա հետ կապված ծախսերը, ինչպես նաև արբիտրաժի աշխատանքների հետ կապված ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: