Հոդված 21. Դադարեցումը
Հոդված 21. Դադարեցումը
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Նման ծանուցումը միաժամանակ ուղարկվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն: Սույն Համաձայնագիրը դադարեցվում է կեսգիշերին (ծանուցումը ստացող Պայմանավորվող կողմի տեղական ժամանակով) ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալու ամսաթվից տասներկու (12) ամիս անց, եթե մինչև այդ ժամանակահատվածի ավարտը ծանուցումը համաձայնությամբ հետ չի վերցվում: Մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցման ստացման փաստի հավաստման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված այն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանալուց տասնչորս (14) օր հետո: