Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օդային ուղու շահագործման թույլտվությունը մերժելը, չեղյալ ճանաչելը կամ կասեցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օդային ուղու շահագործման թույլտվությունը մերժելը, չեղյալ ճանաչելը կամ կասեցնելը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ ճանաչելու, կասեցնելու կամ սահմանափակելու մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` օդային ուղու շահագործման թույլտվությունը կամ տեխնիկական թույլտվությունները, եթե.

ա) Լատվիայի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում`

i) այն հիմնադրված չէ Լատվիայի Հանրապետության տարածքում «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» պայմանագրին համապատասխան և չունի Եվրոպական համայնքի իրավունքին համապատասխանող` շահագործման վավեր լիցենզիա, կամ

ii) օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու Եվրոպական համայնքի անդամ պետության կողմից չի իրականացվում և պահպանվում այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ վերահսկողությունը, կամ ավիաընկերության նշանակման մեջ հստակ նշված չէ համապատասխան ավիացիոն իշխանությունը.

բ) Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերության դեպքում`

i) այն հիմնադրված չէ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ լիցենզավորված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կամ

ii) օդանավ շահագործողի սերտիֆիկատ տալու համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կողմից չի իրականացվում և ապահովվում այդ ավիաընկերության արդյունավետ կարգավորիչ վերահսկողությունը, կամ ավիաընկերության նշանակման մեջ հստակ նշված չէ համապատասխան ավիացիոն իշխանությունը.

գ) եթե տվյալ ավիաընկերությունը չի պահպանում այդ իրավունքները տրամադրած Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնակարգերը, կամ

դ) ցանկացած դեպքում, եթե ավիաընկերությունը համաձայնեցված հաղորդակցությունները չի իրականացնում սույն Համաձայնագրում նշված պայմանների համաձայն.

ե) այն դեպքում, երբ մյուս Պայմանավորվող կողմը չի պահպանում կամ կիրառում սույն Համաձայնագրի 14-րդ և 15-րդ հոդվածներին համապատասխան ավիացիոն և թռիչքների անվտանգության չափանիշները:

2. Եթե անհապաղ չեղյալ ճանաչելը, կասեցնելը կամ սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված պայմանները սահմանելը էական չեն օրենքների և (կամ) կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու համար, ապա նման իրավունքը պետք է իրականացվի միայն մյուս Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո: Նման խորհրդակցությունները տեղի են ունենում համապատասխան Պայմանավորվող կողմի դիմումն ստանալուց հետո` երեսուն (30) օրվա ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։