Հոդված 6. Վճարների մասով խտրականության բացառումը
Հոդված 6. Վճարների մասով խտրականության բացառումը
1. Ցանկացած Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ցանկացած ավիաընկերության օդանավի համար օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման դիմաց գանձվող վճարները չպետք է լինեն ավելի բարձր, քան նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ շահագործող ազգային ավիաընկերությունից գանձվող վճարներն են:
2. Օդանավակայանների կամ ավիացիոն ցանկացած այլ սպասարկման ու միջոցի օգտագործման համար գանձվող վճարները կամ միջազգային օդային հաղորդակցությունների շահագործման հետ կապված նմանատիպ բոլոր վճարները կամ սակագները որոշվում են` ելնելով կատարված ծախսերից. կարող է պահանջվել ներկայացնել համապատասխան ապացույցներ: Նույնը կիրառվում է ուղևորների, ուղեբեռի ու բեռի վերգետնյա սպասարկման վճարների և օդանավակայաններում միայն մեկ վերգետնյա սպասարկում իրականացնողի կողմից օդանավի վերգետնյա սպասարկման համար:
3. Վճարներն ու սակագները արտահայտվում ու վճարվում են ազգային արժույթով: