Հոդված 19. Փոփոխությունները
Հոդված 19. Փոփոխությունները
1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ցանկանում է փոփոխություն կատարել սույն Համաձայնագրի, ներառյալ հավելվածը, որևէ դրույթում, դա պետք է կատարվի խորհրդակցությունից հետո՝ համաձայն սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի:
2. Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Նման փոփոխությունը և լրացումը կատարվում են առանձին արձանագրությամբ, որը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
3. Եթե փոփոխությունը վերաբերում է միայն սույն Համաձայնագրի հավելվածին, ապա այն կարող է ուղղակիորեն համաձայնեցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև և գործողության մեջ է դրվում նշված ավիացիոն իշխանությունների կողմից համաձայնեցված ամսաթվից: